Եվրո-2016. Լեհաստանը Միլիկի գոլի շնորհիվ հաղթեց Հյուսիսային Իռլանդիային (ֆոտոշարք)

21:49   12 հունիսի, 2016

Եվրո-2016-ի խմբային փուլի առաջին տուրում Նիցայի «Ալյանց Ռիվյերա» ստադիոնում Լեհաստանի հավաքականը մրցեց Հյուսիսային Իռլանդիայի թիմի հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով:

C խմբում ընդգրկված այս թիմերի ամբողջ հանդիպման ընթացքում հսկայական տարածքային եւ խաղային առավելություն ունեին լեհերը, որոնք սակայն աչքի չընկան պահերի իրացման արդյունավետությամբ: Միակ գնդակը 51-րդ րոպեին խփեց հարձակվող Արկադիուշ Միլիկը, որն օգտագործեց Յակուբ Բլաշչիկովսկու փոխանցումը:

Առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակցող Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը միայն մեկ հարված կատարեց լեհերի դարպասին:

Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը:

C խմբում են ընդգրկված նաեւ Գերմանիայի եւ Ուկրաինայի հավաքականները, որոնք կխաղան հունիսի 12-ին, Երեւանի ժամանակով 23:00-ին:

Երկրորդ տուրում Լեհաստանի հավաքականը հունիսի 16-ին կմրցի Գերմանիայի, Հյուսիսային Իռլանդիան՝ Ուկրաինայի հետ:

Եվրո-2016,  C խումբ, առաջին տուր

Լեհաստան - Հյուսիսային Իռլանդիա՝ 1:0

Արկադիուշ Միլիկ, 51

Լեհաստան. Վոյցեխ Շեսնի («Ռոմա»)- Միխալ Պազդան («Լեգիա»), Արտուր Երջեյչիկ («Կրասնոդար»), Կամիլ Գլիկ («Տորինո»), Լուկաշ Պիշչեկ («Բորուսիա Դ.»), Կշիշտոֆ Մաչինսկի («Վիսլա») (Տոմաշ Յոդլովեց («Լեգիա»), 78), Գժեգոժ Կրիխովյակ («Սեւիլիա»),  Յակուբ Բլաշչիկովսկի («Ֆիորենտինա») (Կամիլ Գրոսիցկի («Ռեն»), 80), Բարտոշ Կապուստկա («Կրակովիա») (Սլավոմիր Պեշկո («Լեխիա»), 88), Արկադիուշ Միլիկ («Այաքս»), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»):

Հյուսիսային Իռլանդիա. Մայքլ Մաքգովերն («Հեմիլթոն») - Քոնոր Մաքլաֆլին («Ֆլիտվուդ»), Գարեթ Մաքոլի («Վեստ Բրոմվիչ»), Ջոնի Էվանս  («Վեստ Բրոմվիչ»), Քրիս Բերդ («Դերբի») (Ջեյմի Ուորդ («Նոթինգեմ Ֆորեսթ»), 76), Պատրիկ Մաքնեյր («Մանչեսթեր Յունայթեդ») (Ստյուարթ Դալլաս («Լիդս»), 46), Քրեյգ Քեթքարթ («Ուոթֆորդ»), Շեյն Ֆերգյուսոն («Միլուոլ») (Քոնոր Վաշինգտոն (ՔՊՌ), 66), Սթիվեն Դեւիս (Սաութհեմփթոն»), Օլիվեր Նորվուդ («Ռեդինգ»), Կայլ Լաֆերտի («Բիրմինգեմ»):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.