00:50 12 հունիսի, 2016Անգլիայի հավաքականը հաղթանակը բաց թողեց Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում: B խմբում ընդգրկված անգլիացիներն առաջին տուրում ոչ ոքի խաղացին Ռուսաստանի հավաքականի հետ՝ 1:1: Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայացած խաղում ռուսները պարտությունից խուսափեցին ավելացված ժամանակում:
Անգլիացիները չափազանց ակտիվ սկսեցին խաղը եւ սկզբնամասում մի քանի անգամ անհանգստացրին Իգոր Ակինֆեեւին:
Ռուսները փորձում էին հանգստացնել խաղը եւ խաղակեսի միջնամասում դա գրեթե հաջողվել էր, բայց Անգլիայի հավաքականը մեկը մյուսի հետեւից ստեղծում էր գոլային պահեր, որոնք օգտագործել չէր հաջողվում:
Ռուսաստանի հավաքականը դժվարությամբ էր դուրս գալիս սեփական կիսադաշտից եւ երբեմն-երբեմն անցկացնում էր հակագրոհներ, որոնք վտանգավոր չէին ստացվում: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:
Ռուսները վատ չսկսեցին երկրորդ խաղակեսը եւ ավելի շատ էին գրոհում: Ընդմիջումից հետո անգլիացիների առավելությունն այնքան մեծ չէր: Խաղն անցնում էր առանց իրական գոլային պահերի, իսկ հաշիվը բացվեց տուգանային հարվածի արդյունքում: 73-րդ րոպեին անգլիացիներին առաջ մղեց Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Դայերը:
Վերջնամասում Ռուսաստանի հավաքականին չէր հաջողվում մեծ ճնշում գործադրել մրցակցի դարպասին, բայց պատասխան գոլ խփել ստացվեց: Լեոնիդ Սլուցկիի թիմին ավելացված ժամանակում պարտությունից փրկեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Վասիլի Բերեզուցկին, որն աչքի ընկավ գլխի հարվածով:
Հիշեցնենք, որ B խմբի մյուս խաղում ուելսցիները 2:1 հաշվով հաղթել էին Սլովակիայի հավաքականին:
Երկրորդ տուրում Ռուսաստանը հունիսի 15-ին կմրցի Սլովակիայի հետ, իսկ Անգլիան մեկ օր անց կհանդիպի Ուելսին:
Եվրո-2016, առաջին տուր
B խումբ
Անգլիա – Ռուսաստան՝ 1:1
Էրիկ Դայեր, 73 - Վասիլի Բերեզուցկի, 90+2
Անգլիա. Ջո Հարթ, Կայլ Ուոլկեր, Քրիս Սմոլինգ, Գերի Կեհիլ, Դերեկ Ռոուզ, Էրիկ Դայեր, Ադամ Լալանա, Ուեյն Ռունի (Ջեկ Ուիլշիր, 77), Դելե Ալի, Ռահիմ Ստերլինգ (Ջեյմս Միլներ, 87), Հարի Քեյն:
Ռուսաստան. Իգոր Ակինֆեեւ, Իգոր Սմոլնիկով, Սերգեյ Իգնաշեւիչ, Վասիլի Բերեզուցկի, Գեորգի Շչեննիկով, Ռոման Նոյշտեդտեր (Դենիս Գլուշակով 80), Ալեքսանդր Գոլովին (Ռոման Շիրոկով, 77), Օլեգ Շատով, Ֆյոդոր Սմոլով (Պավել Մամաեւ, 85), Ալեքսանդր Կոկորին, Արտյոմ Ձյուբա:



Գարեթ Բեյլ, 10, Ռոբսոն-Կանու, 81 - Օնդրեյ Դուդա, 61
Ուելս. Դենի Ուորդ, Կրիստոֆեր Գանտեր, Նիլ Թեյլոր, Բեն Դեւիս, Ջեյմս Չեստեր, Էշլի Ուիլյամս , Ջո Ալեն, Դեւիդ Էդվարդս (Ջոն Լեդլի, 69), Աարոն Ռեմզի (Ջազ Ռիչարդս, 89), Գարեթ Բեյլ, Ջոնաթան Ուիլյամս (Ռոբսոն-Կանու, 71):
Սլովակիա. Մատուշ Կոզաչիկ, Պետեր Պեկարիկ, Մարտին Շկրտել, Յան Դյուրիցա, Դուշան Շվենկո, Պետրիկ Գրաշովսկի (Օնդրեյ Դուդա, 60), Մարեկ Համշիկ, Յուրայ Կուցկա, Վլադիմիր Վայս (Միրոսլավ Ստոխ, 84), Ռոբերտ Մակ, Միխալ Դյուրիշ (Ադամ Նեմեց, 60):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.