16:20 11 հունիսի, 2016Հայտնի են Ալբանիայի եւ Շվեյցարիայի ազգային հավաքականների մեկնարկային կազմերը Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության առաջին տուրի խաղում:
Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ հարազատ եղբայրները կխաղան իրար դեմ: Լոնդոնի «Արսենալի» նորեկ Գրանիտ Ջական Շվեյցարիայի հավաքականի մեկնարկային կազմում է, իսկ շվեյցարական «Բազելի» խաղացող Տաուլյանտ Ջական պաշտպանում է Ալբանիայի գույները:
Ալբանիա. Էտրիտ Բերիշա, Էլսեիդ Հյուսայ, Լորիկ Ցանա, Մեգրիմ Մավրայ, Էրմիր Լենյանի, Անսի Ագոլի, Բուրիմ Կուկելի, Տաուլյանտ Ջակա, Օդիսե Ռոշի, Ամիր Աբրաշի, Արմանդո Սադիկու:
Շվեյցարիա. Յան Ցոմեր, Ստեֆան Լիխշտայներ, Ֆաբիան Շեր, Յոհան Ջուրու, Կրիստիան Ռոդրիգես, Բլերիմ Ձեմաիլի, Վալոն Բեհրամի, Գրանիտ Ջակա, Ջերդան Շաքիրի, Ահմեդ Մեհմեդի, Հարիս Սեֆերովիչ:
Լանսում հունիսի 11-ին անցկացվելիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.