23:48 10 հունիսի, 2016«Ստադ դը Ֆրանս» ստադիոնում մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բացման խաղում մրցաշարի կազմակերպիչ Ֆրանսիայի ազգային հավաքականն ընդունել է Ռումինիայի թիմին: A խմբում ընդգրկված հավաքականների դիմակայության առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 0:0:
Արդեն չորրորդ րոպեին ռումինացիներն ունեին հաշիվը բացելու հրաշալի հնարավորություն: Անկյունայինի խաղարկումից հետո Բոգդան Ստանկուն չկարողացավ մեկ մետրից կատարած հարվածով գրավել Ֆրանսիայի հավաքականի դարպասը: Փրկեց դրությունը դարպասապահ Ուգո Լյորիսը:
Հետագայում հնարավորություններ ունեին Ժիրուն, Գրիզմանն ու Պոգբան, սակայն Ֆրանսիայի հավաքականն այդպես էլ չկարողացավ առաջին խաղակեսում հասնել հաջողության:
Ընդմիջում է:
A խմբում են ընդգրկված նաեւ Շվեյցարիայի եւ Ալբանիայի հավաքականները, որոնք կհանդիպեն հունիսի 11-ին:
Եվրո-2016, A խումբ
Ֆրանսիա - Ռումինիա՝ 0:0 (առաջին խաղակես)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.