16:42 10 հունիսի, 2016Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հունիսի 10-ին Ֆրանսիայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնության գլխավոր աստղի դերում տեսնում է Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Ռոնալդուն կարող է իր հետեւից տանել կոլեկտիվին, նաեւ ինքնուրույն վճռել հանդիպման արդյունքը: Անկասկած, նա կլինի Եվրո-2016-ի գլխավոր աստղը: Չեմ կարծում, որ այդ մակարդակի խաղացողը ճնշում կզգա: Իսկ նրա դեմ խաղացող պաշտպանները կլինեն ճնշման տակ»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Bernabeu Digital-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Մարադոնան հայտարարել էր, որ «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի աստղ Լիոնել Մեսին չունի առաջատարին հատուկ բնավորություն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.