14:48 10 հունիսի, 2016Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի թաղմանը մասնակցելու համար ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առանց թաղմանը մասնակցելու վերադարձել է Թուրքիա։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը ցանկացել է ելույթ ունենալ Մուհամեդ Ալիի թաղման արարողությանը, սակայն Ալիի ընտանիքը մերժել է: Էրդողանը ցանկացել է Մեքքայից բերված սուրբ կտորի հատված դնել Ալիի դագաղի մեջ, սակայն ընտանիքի անդամները դա էլ են մերժել։ Էրդողանը խնդրել է, որ թաղմանը Թուրքիայի կրոնական գործերի կառավարիչը Ղուրան կարդա, սակայն այս պահանջը եւս մերժվել է, ինչից վիրավորված Էրդողանը առանց թաղմանը մասնակցելու վերադարձել է Թուրքիա։
Ալիի հուղարկավորության արարողությունը Լուիսվիլում երկու փուլով է: Հունիսի 9-ին տեղի ունեցած առաջին փուլը փակ է եղել եւ ներկա են եղել հարազատները եւ բարեկամները: Երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 10-ին Լուիսվիլի KFC Yum Center մարզապալատում, որի ինտերնետային էջը կկազմակերպի ուղիղ հեռարձակում:
Հիշեցնենք, որ Մուհամեդ Ալին հունիսի 3-ին 74 տարեկանում մահացել էր ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի հիվանդանոցում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.