09:32 10 հունիսի, 2016Եվրո-2016-ի մեկնարկին նախորդած գիշերը Մարսելում բախումներ են տեղի ունեցել անգլիացի ֆանատների, Մարսելի բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Մարսելի կենտրոնում, Հին նավահանգստի հարակից տարածքում մոտ 200 անգլիացի ֆանատներ հրահրել են բախումներ:
Անգլիայի հավաքականի աջակիցների մեծ մասը եղել ալկոհոլի ազդեցության տակ: Նրանք նաեւ վանկարկել են՝ «Ո՞ւր ես, Իսլամական պետություն»՝ ակնարկելով, որ ոչ մի ահաբեկչական վտանգ չի կարող իրենց խանգարել ներկա լինել Անգլիայի ազգային թիմի հանդիպումներին Եվրո-2016-ի ժամանակ, հաղորդում է dailymail-ը:
Մարսելում կենտրոնացած է Ֆրանսիայի ամենախոշոր իսլամական համայնքներից մեկը: Անգլիայի հավաքականը հունիսի 11-ին առաջին հանդիպումը կանցկացնի Մարսելում: Մրցակիցը կլինի Ռուսաստանի թիմը: Այդ օրը Մարսելում սպասվում է մինչեւ 150 հազար անգլիացի ֆուտբոլասերների ներկայություն:



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.