18:48 9 հունիսի, 20162015թ. Բաքվում կայացած Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Գեւորգ Մանուկյանը Ուկրաինայի հավաքականի կազմում չի մեկնի Բաքու՝ բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի, որը տեղի կունենա հունիսի 16-25-ին, հաղորդում է haqqin.az-ը:
«Այս անգամ ինձ ոչ ոք անվտանգության երաշխիք չտվեց Ադրբեջան մեկնելու համար: Ծնողներս եւս դեմ են»,- ասել է Գեւորգ Մանուկյանը:
Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դմիտրի Սոսնովսկին եւս դեմ է Մանուկյանի մասնակցությանը Բաքվի մրցաշարին:
«Այնտեղ, կարծես, զինադադար է, կարծես՝ բանակցություններ են, բայց միեւնույն է, դա հակամարտություն է: Մանուկյանի մեկնելը նպատակահարմար չէ»,- ասել է Սոսնովսկին:
Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայի հետ բանակցում է Վենեսուելայում կայանալիք պրոֆեսիոնալների համար վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում Մանուկյանի մասնակցությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը եւս հրաժարվել է մասնակցել Բաքվի մրցաշարին եւ այժմ համատեղ հավաք է անցկացնում Կիեւում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.