Գուլիտ. Ունեմ բոլոր որակները Հոլանդիայի հավաքականը գլխավորելու համար

11:38   30 հունիսի, 2012

Ես բավական գիտելիքներ ունեմ ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականը գլխավորելու համար, հայտարարել է Լոնդոնի «Չելսիի», «Նյուքասլի», ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» եւ Գրոզնիի «Թերեկի» նախկին գլխավոր մարզիչ Ռուդ Գուլիտը:

«Եթե առաջարկ ստանամ, ես պատրաստ եմ գլխավորել Հոլանդիայի ազգային հավաքականը: Ես բավական գիտելիքներ ունեմ այդ պաշտոնը զբաղեցնելու համար: Ես մեծ նվաճումների եմ հասել թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես ֆուտբոլիստ: Վստահ եմ, որ իմ փորձը մեծ օգուտ կբերի իմ երկրի ազգային թիմին»,- 49-ամյա հոլանդացու խոսքը փոխանցում է Voetbal International-ը:

Հիշեցնենք, որ Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը պաշտոնանկ էր արվել հունիսի 27-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։