23:50 5 հունիսի, 2016Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անահատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի 4 ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան:
Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտություն են կրել երկրորդ տուրն անընդմեջ:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը, որը 6.5 միավորով բաժանում 4-6-րդ տեղերը եւ մեկ միավոր է զիջում միանձնյա առաջատար Աննա Ուշենինային (Ուկրաինա): Մարիա Կուրսովան վաստակել է 6 միավոր, իսկ Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը՝ 3.5-ական:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.