Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիների արդյունքները

23:10   3 հունիսի, 2016

Ռումինիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում տեղի են ունեցել 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի չորս պատվիրակներից հաղթանակ են տարել Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան պարտիաներն ավարտել են ոչ ոքի:

7 տուրից հետո առաջին տեղը կիսում են բուլղարացի Անտուանետա Ստեֆանովան ու ուկրաինացի Աննա Ուշենինան, որոնք վաստակել են 5.5-ական միավոր: Լիլիթ Մկրտչյանը առաջատարներից հետ է կես միավոր եւ բաժանում է 3-16-րդ տեղերը:

Մարիա Կուրսովան վաստակել է 4.5, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը՝ 3.5-ական միավոր:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.