23:39 1 հունիսի, 2016Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրը հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար: Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան ու Մարիա Գեւորգյանը, Լիլիթ Գալոյանը վաստակեց կես միավոր:
6 տուրից հետո միանձնյա առաջատարը բուլղարացի Անտուանետա Ստեֆանովան է՝ 5 միավոր: Լիլիթ Մկրտչյանն ու եւս 11 շախմատիստուհիներ առաջատարին զիջում են կեսական միավոր:
Մարիա Կուրսովան վաստակել է 4, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը՝ 2.5-ական միավոր:
Հունիսի 2-ին Եվրոպայի առաջնությունում հանգստյան օր է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.