«Տոտենհեմը» միացել է Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին

14:17   1 հունիսի, 2016

Լոնդոնի «Տոտենհեմը» միացել է այն ակումբներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է Daily Star-ը:

Աղբյուրի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ավագի համար անգլիական ակումբը պետք է պայքարի Լոնդոնի «Արսենալի» եւ Թուրինի «Յուվենտուսի» հետ:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» Մխիթարյանին ցանկանում էր ձեռք բերել նաեւ 2013 թվականին, երբ նա Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց Դորտմունդ: 27-ամյա կիսապաշտպանը հրաժարվում է երկարաձգել «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2017-ի ամռանը: Գերմանիայի ավարտված առաջնությունում Հենրիխը մասնակցել է 31 խաղի եւ դարձել 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։