16:47 29 մայիսի, 2016Հայաստանը մեկ ոսկե եւ երկու արծաթե մեդալ է նվաճել սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:
Հարություն Մերդինյանը Շվեյցարիայում ընթացող մրցաշարում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Նժույգի վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը չի ունեցել հավասարը:
Վահագն Դավթյանը նվաճել է արծաթե մեդալ օղակների վարժությունում: Նա զիջել է միայն հույն Էլեֆտերիոս Պետրունիասին:
Արթուր Դավթյանը երկրորդ տեղն է գրավել հենացատկում: Այս վարժությունում չեմպիոն է դարձել ուկրաինացի Օլեգ Վերնյաեւը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.