Ռիչարդ Գիրը «Ռեալի» ֆուտբոլիստների հետ մեկնել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչին (ֆոտո)

13:04   27 մայիսի, 2016

Հոլիվուդյան աստղ Ռիչարդ Գիրը Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների հետ Իսպանիայի մայրաքաղաքից մեկնել է Միլան, որտեղ մայիսի 28-ին կանցկացվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Այդ մասին թվիթերյան էջում հայտնել «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Արքայական ակումբի մրցակիցը լինելու է Մադրիդի «Աթլետիկոն»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։