22:23 24 մայիսի, 2016Մոուրինյոն ու Գվարդիոլան ժամանակակից ֆուտբոլի լավագույն մասնագետներն են, նրանց դիմակայությունը կլինի անհավանական, հայտարարել է իտալացի Կարլո Անչելոտին, որը հուլիսին Մյունխենի «Բավարիայում» կփոխարինի Գվարդիոլային: Կատալոնացի մասնագետը կգլխավորի անգլիական «Մանչեսթեր Սիթին», իսկ Մոուրինյոն առաջիկայում կզբաղեցնի հոլանդացի Լուի վան Գալի հեռանալուց հետո թափուր մնացած պաշտոնը «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Մոուրինյոյի եւ Գվարդիոլայի պայքարը Անգլիայում կլինի գրավիչ արկած երկու կողմերի համար էլ: Մոուրինյոն լավագույններից մեկն է եւ աշխատանքի փորձ ունի Պրեմյեր լիգայում: «Մանչեսթեր Յունայթեդին» պետք է նրա նման մասնագետ:
Վան Գալն ընդհանուր առմամբ նորմալ աշխատանք է կատարել: Միշտ էլ դժվար է նոր թիմ կառուցել: Բայց Մոուրինյոյի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» համագործակցությունը երկու կողմերին էլ օգտակար կլինի»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է skysports-ը:
Երկու տարվա աշխատանքի արդյունքում Վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդում» նվաճեց Անգլիայի գավաթը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.