Ռանյերին պարգեւատրվել է Իտալիայի բարձրագույն շքանշանով

14:40   20 մայիսի, 2016

Անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին արժանացել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով, որն ամենաբարձրն է այդ երկրում, գրում է La Gazzetta dello Sport-ը։

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ստորագրել է իտալացի մասնագետին մեծ սպայի կոչում շնորհելու հրամանը։ Իտալացի մարզիկներից այդ պարգեւին տարբեր ժամանակներում արժանացել են՝ բարձրացատկի օլիմպիական չեմպիոն Սարա Սիմեոնին, հեծանվորդ Ջինո Բարտալին, ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Սիլվիո Պիոլան եւ ալպինիստ Ռայնոլդ Մեսները։

Հիշեցնենք, որ Ռանյերիի գլխավորությամբ «Lեսթերն» այս տարի պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Նախորդ մրցաշրջանում թիմը պայքարում էր տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու համար։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.