Եվրոպայի առաջնության 5-րդ տուր. Հայաստանի շախմատիստներից ոչ ոք չպարտվեց

00:08   17 մայիսի, 2016

Կոսովոյում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում ավարտվել է 5-րդ տուրը:

Հայաստանի շախմատիստներից հաղթանակ են տարել Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը: Պարտիաները ոչ ոքի են ավարտել Հովհաննես Գաբուզյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Զավեն Անդրիասյանը:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Զավեն Անդրիասյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Հրանտ Մելքումյանը: 3.5-ական միավորով նրանք բաժանում են 15-57-րդ տեղերը: Հինգ առաջատարներն ունեն 4.5-ական միավոր: 6-14-րդ տեղերն են բաժանում 4-ական միավոր վաստակած շախմատիստները:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.