Մոսկվայի ԲԿՄԱ-ն ու «Ռոստովը» մինչեւ վերջին տուրը կշարունակեն պայքարը չեմպիոնության համար: Նախավերջին տուրում երկու հավակնորդներն էլ հաղթանակ տարան: Բանակայիններն ընդունեցին «Կրասնոդարին», հաղթեցին 2:0 հաշվով եւ վաստակեցին 62 միավոր:
«Ռոստովը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Ուրալի» նկատմամբ եւ առաջատարից հետ է 2 միավոր: «Ուրալի» մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը փոխարինվեց 68-րդ րոպեին: «Ռոստովն» ապահովեց տեղը Չեմպիոնների լիգայում: Երրորդ տեղում ընթացող «Զենիթը» հետ է չորս միավոր: Սանկտ Պետերբուրգի ակումբը 2008 թվականից հետո առաջին անգամ զրկվեց Չեմպիոնների լիգայից:
Մայիսի 21-ին կայանալիք վերջին տուրում ԲԿՄԱ-ն կհյուրընկալվի Կազանի «Ռուբինին», «Ռոստովը»՝ «Թերեկին»:
Ռուսաստանի առաջնություն, 29-րդ տուր
ԲԿՄԱ - «Կրասնոդար»՝ 2:0
Ահմեդ Մուսա, 17, Ռոման Երյոմենկո, 47
«Ռոստով» - «Ուրալ»՝ 1:0
Սերդար Ազմուն, 74
Հեռացում՝ Արտյոմ Ֆիդլեր («Ուրալ»), 81, երկրորդ դեղին քարտ
«Կուբան» - «Դինամո»՝ 1:0
Ռոման Պավլյուչենկո, 21
«Սպարտակ» - «Թերեկ»՝ 3:0
Սալվատորե Բոկետի, 33, Լորենսո Մելգարեխո, 60, Կվինսի Պրոմես, 63
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։