ԱՄՆ-ի հավաքականի առաջատարը չի մասնակցի Օլիմպիական խաղերին

11:26   29 հունիսի, 2012

NBA-ի նորընծա չեմպիոն «Մայամիի» եւ բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականի առաջատար պաշտպան Դուեյն Ուեյդը ծնկի վնասվածքի հետեւանքով չի մասնակցի հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոնի Օլիմպիական խաղերին:

30-ամյա բասկետբոլիստն առաջիկայում կենթարկվի ծնկի վիրահատության:

NBA-ի ավարտված առաջնության վերջնամասում վնասվածքը խանգարում էր Ուեյդին, սակայն նա մասնակցեց «Մայամիի» բոլոր խաղերին:

Ամերիկացի բասկետբոլիստը կապաքինվի մինչեւ NBA-ի նոր առաջնության մեկնարկը, հաղորդում է NBA-ի պաշտոնական կայքը:  



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.