00:07 16 մայիսի, 2016Կոսովոյում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարավ միայն Հրանտ Մելքումյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Գաբրիել Սարգսյանը վաստակեցին կեսական միավոր: Պարտություններ կրեցին Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը:
Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքն ունեն Զավեն Անդրիասյանն ու Մանուել Պետրոսյանը, որոնք 3-ական միավորով բաժանում են 12-52-րդ տեղերը: Երեք առաջատարները վաստակել են 4-ական միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.