ՊՍԺ - «Նանտ». Խոշոր հաշիվ եւ գեղեցիկ ակցիա՝ Իբրահիմովիչի ու Միշել Տեր- Զաքարյանի վերջին խաղում

00:50   15 մայիսի, 2016

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում 4:0 հաշվով հաղթեց «Նանտին», որը վերջին խաղն անցկացրեց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ:

ՊՍԺ-ից դուբլի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը 38 գոլով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու եւ հրաժեշտի խաղն անցկացրեց փարիզյան ակումբի կազմում:

ՊՍԺ-ի ֆանատները ստադիոն էին տարել Իբրահիմովիչի պատկերով դիմակները, իսկ 10-րդ րոպեին խաղը դադարեցվեց եւ երկրպագուները ծափահարեցին 34-ամյա ֆուտբոլիստի պատվին: Իբրահիմովիչը ՊՍԺ-ում անցկացրեց 4 մրցաշրջան՝ նվաճելով 11 տիտղոս եւ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Միշել Տեր-Զաքարյանին էլ այս մրցաշրջանի վերջում կփոխարինի Ռենե Ժիրարը: 53-ամյա Տեր-Զաքարյանը 2012-ին էր վերադարձել «Նանտ», որը Ֆրանսիայի առաջնությունում 48 միավորով գրավեց 14-րդ տեղը:

ՊՍԺ-ի պես Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց նաեւ երկրորդ տեղը գրաված «Լիոնը», իսկ «Մոնակոն» ուժերը կփորձի այդ մրցաշարի որակավորման փուլից: Չորրորդ ու 5-րդ տեղերը գրաված «Նիցան» ու «Լիլը» կխաղան Եվրոպայի լիգայում:

«Լիգա-1»-ից դուրս մնացին «Ռեյմսը», «Գազելեկ Այաչոն» ու «Տրուան»:

Ֆրանսիայի առաջնություն, 38-րդ տուր

ՊՍԺ - «Նանտ»՝ 4:0

Զլատան Իբրահիմովիչ, 17, 89, Լուկաս Մոուրա, 43, Մարկինյոս, 52



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։