Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները

00:36   14 մայիսի, 2016

Կոսովոյում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում ավարտվել են երկրորդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Մանուել Պետրոսյանը, որի մրցակիցը Հովհաննես Գաբուզյանն էր: Պարտվել են նաեւ Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը: Ոչ ոքի են խաղացել Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը:

Երկու տուրում նույնքան հաղթանակ տարած 14 շախմատիստների թվում է նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջատարներից կես միավոր է հետ Մանուել Պետրոսյանը, մեկ միավոր՝ Զավեն Անդրիասյանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.