11:08 10 մայիսի, 2016Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվում է երկարաձգել Դորտմունդի «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2017-ի ամռանը:
Mirror-ի համաձայն՝ պատճառն այն է, որ գերմանական ակումբը նրան առաջարկում է նոր պայմանագիր, որում չկա կլաուզուլա (տրանսֆերի նվազագույն արժեքը, որին համապատասխան առաջարկ ստանալիս ակումբը պարտավոր է վաճառել ֆուտբոլիստին): Ըստ աղբյուրի՝ Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից եւ ձեռք բերել Մխիթարյանին, որի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Արսենալը» եւ Թուրինի «Յուվենտուսը»:
Ավելի վաղ «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտնել էր, որ թիմին դժվար թե հաջողի նոր պայմանագիր կնքել Հենրիխ Մխիթարյանի, Մատս Հումելսի ու Իլկայ Գյունդոգանի հետ: Ընթացիկ մրցաշրջանի 51 հանդիպումներում 27-ամյա կիսապաշտպանը կատարել է 31 գոլային փոխանցում եւ խփել 23 գոլ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.