«Նանտը» Միշել Տեր-Զաքարյանի հետ պարտվեց վերջին տնային խաղում, Կավանիի հեթ-տրիկը հաղթանակ բերեց ՊՍԺ-ին

00:50   8 մայիսի, 2016

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության նախավերջին տուրում «Նանտը» սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Կանին», իսկ չեմպիոնի տիտղոսն ապահոված ՊՍԺ-ն ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի հեթ-տրիկի օգնությամբ արտագնա հաղթանակ տարավ «Գազելեկ Այաչոյի» նկատմամբ՝ 4:0: Փարիզցիներից մեկ անգամ էլ աչքի ընկավ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը 35 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Նանտը» վերջին տնային խաղն անցկացրեց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ եւ 48 միավորով 12-րդ տեղում է: Վերջին տուրում «Նանտը» կհյուրընկալվի ՊՍԺ-ին:

Հիշեցնենք, որ 53-ամյա մասնագետը վերջին մրցաշրջանն է անցկացնում ֆրանսիական ակումբում, որը երկրորդ անգամ գլխավորել էր 2012-ից՝ թիմին վերադարձնելով ուժեղագույնների լիգա:

Ֆրանսիայի առաջնություն, 37-րդ տուր

«Գազելեկ Այաչո» - ՊՍԺ՝ 0:4

Էդինսոն Կավանի, 13, 49, 58, Զլատան Իբրահիմովիչ, 90+4

«Նանտ» - «Կան»՝ 1:2

Ալեքսանդր Բեդոյա, 78 – Ռոնի Ռոդելին, 5, Էնդի Դելորտ, 45 (11մ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։