11:55 4 մայիսի, 2016Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի՝ ամերիկյան հավաքի համար ազգային թիմ են հրավիրվել արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստներ: Մայիսի 28-ին Հայաստանի հավաքականը Լոս Անջելեսում խաղալու է Գվատեմալայի հետ, իսկ հունիսի 1-ին՝ Էլ Սալվադորի:
Ցուցակից դարձյալ բացակայում է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեքում» հանդես եկող Յուրա Մովսիսյանը: Նախորդ հավաքի համեմատ, հավաքական չի հրավիրվել Լիտվայի «Տրակայի» լավագույն ռմբարկու Դավիթ Արշակյանը:
Գաել Անդոնյան, «Դիժոն» (Ֆրանսիա)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (Մակեդոնիա)
Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Մարկոս Պիզելի, «Ալ Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)
Արաս Օզբիլիս, «Ռայո Վալյեկանո» (Իսպանիա)
Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով, «Վոլգա» (Ռուսաստան)
Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա)
Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը, ինչպես նաեւ նախապատրաստական ծրագրի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ, հայտնում է ՀՖՖ կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.