13:10 4 մայիսի, 2016Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղին (1:2), որի արդյունքում նրա թիմը նվաճեց եզրափակիչի ուղեգիր:
«Հպարտանում եմ այն ամենով, ինչ տեղի ունեցավ այս ակումբի հետ: Շատ հուզական պահ է: «Բավարիան» հիանալի անցկացրեց առաջին խաղակեսը, իսկ չիրացված 11 մետրանոցը հույս ներշնչեց մեզ: Ցուցադրեցինք թիմային հզոր ուժ եւ հաղթեցինք աշխարհի լավագույն թիմին: 2 խաղերի 180 րոպեներին ընթացքում մենք ցուցադրեցինք 3 տարվա աշխատանքի արդյունքը: Կարծում եմ, որ ճակատագիրը մեզ կօգնի եզրափակիչում: Տարբերություն չկա, թե ում ենք հանդիպելու այնտեղ»,- Սիեմոնեի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Բավարիայի» եւ «Աթլետիկոյի» միջեւ դիմակայության 2 խաղերի արդյունքում գրանցվեց 2:2 հաշիվը (1:0, 1:2), բայց իսպանացիները պայքարը շարունակելու հնարավորություն ստացան մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ: «Աթլետիկոն» կրկնեց 2013/14թթ. մրցաշրջանի հաջողությունը եւ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Ռեալի» ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» միջեւ պատասխան խաղի հաղթողի հետ: Անգլիայում կայացած առաջին խաղում թիմերը գոլ չեն խփել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.