20:42 2 մայիսի, 2016Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 34-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» ընդունել է Տոմսկի «Տոմին» եւ առավելության է հասել 3:2 հաշվով: Դաշտի տերերի կազմում հաշիվը հավասարեցրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը՝ խփելով իր երրորդ գոլն ընթացիկ առաջնությունում: Հայ ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման:
«Վոլգան» 46 միավորով 11-րդ տեղում է, «Տոմը» ունի 62 միավոր եւ երրորդ տեղում է, որը հնարավորություն է տալիս անցումային հանդիպում անցկացնել Պրեմյեր լիգայի ուղեգրի համար:
Առաջնության ավարտին մնացել է չորս տուր:
Ռուսաստանի Առաջին դիվիզիոն, 34-րդ տուր
«Վոլգա» - «Տոմ»՝ 3:2
Արթուր Սարկիսով, 34, Կոնստանտին Գարբուզ, 56, 66 - Անզոր Սանայա, 8, 43
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.