19:11 29 ապրիլի, 2016Եթե հաղթենք «Սպարտակին», կկարողանանք վերջնամասում մասնակցել մեդալների համար պայքարին, ասել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Սարգիս Հովհաննիսյանը Ռուսաստանցի առաջնության 26-րդ տուրի հանդիպումից առաջ:
«Տղաները լավ են հասկանում, թե «Սպարտակի» նկատմամբ հաղթանակն ինչ նշանակություն կարող է ունենալ մեզ համար: Նրանք 100 տոկոս կաշխատեն երեք միավորի համար:
«Սպարտակն» անհաջող խաղերից հետո կցանկանա վերականգնել հեղինակությունը: Նրանք կձգտեն ցույց տալ, որ կորցրած միավորները հանգամանքների բերումով է եղել:
Վերջնական մարտավարություն դեռ չենք ընտրել. կախված կլինի ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակից: Նշանակություն կունենա նաեւ մրցակցի մարտավարությունը»,- Սարգիս Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է championat-ը:
«Լոկոմոտիվ» - «Սպարտակ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:
25 խաղից հետո «Լոկոմոտիվը» 46 միավորով չորրորդ տեղում է եւ 3 միավոր է զիջում 26 հանդիպում անցկացրած «Զենիթին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.