19:20 27 ապրիլի, 2016Ցանկանում եմ, որ իմ թիմը միշտ հաղթի, դա է իմ ոճը, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իսպանական «Վիլյառեալի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումից առաջ:
«Ցանկանում եմ, որ մեր խաղը հաճույք պատճառի երկրպագուներին, քանի որ ֆուտբոլ խաղալու միակ իրական պատճառը ֆանատներին զվարճացնելն է: Եթե նրանց ձանձրալի լինի, հաջորդ խաղին չեն գա: Մենք կարող էինք գնդակ պահել, բայց ոչ ոք դա չի հասկանա: Ես նախընտրում եմ մշտական ճնշումն ու հակագրոհները: Ձգտում եմ կոլեկտիվում ապահովել հաղթանակների համար անհրաժեշտ մթնոլորտ»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
«Վիլյառեալ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:05-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.