«Չելսին» 60 միլիոն եվրո է առաջարկել Հենրիխ Մխիթարյանի համար

11:33   25 ապրիլի, 2016

Լոնդոնի «Չելսին» միացել է այն ակումբներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Bild-ի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ավագի տրանսֆերի համար Անգլիայի չեմպիոնն առաջարկել է 60 միլիոն եվրո, եւ մերժում ստանալու դեպքում պատրաստ է ավելացնել գումարը:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամռանը: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Արսենալն» ու Թուրինի «Յուվենտուսը»: Գերմանական ակումբի կազմում 27-ամյա Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ եւ դարձել 23-րդ գոլի ու 29-րդ գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։