Հայաստանի հավաքականը հաղթել է թուրքերին եւ նվաճել բրոնզե մեդալ

09:35   22 ապրիլի, 2016

Նետաձգության տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցրել Սոֆիայում կայացած Եվրոպայի Մեծ մրցանակի առաջին փուլում, հայտնում է archeryeurope.org-ը:

Հայկական թիմը 3-4-րդ տեղերի համար պայքարում հաղթել է Թուրքիայի մարզիկներին եւ նվաճել բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում են՝ Վասիլ Շահնազարյանը, Գեւորգ Հազարումյանը եւ Արամայիս Ապրեսյանը: 

Նունե Վասիլյանը 63 մարզուհիների պայքարում զբաղեցրել է 17-րդ տեղը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։