Իբրահիմովիչի դուբլն ու ՊՍԺ-ի 6 գոլերը

20:54   16 ապրիլի, 2016

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված ՊՍԺ-ն տանը 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Կանի» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը 32 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

ՊՍԺ-ն ունի 86 միավոր եւ 30 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Լիոնից»:

Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր

ՊՍԺ - «Կան»՝ 6:0

Զլատան Իբրահիմովիչ, 12, 56, Բլեզ Մատյուիդի, 45+1, Էդինսոն Կավանի, 49, Անխել Դի Մարիա, 52, Մաքսվել, 76



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։