Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի չեմպիոն, կանանց Հայաստանի հավաքականի պատմական հաջողությունը

17:48   16 ապրիլի, 2016

Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ ծանրամարտի կանանց Եվրոպայի 2016թ. չեմպիոն:

Նորվեգիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնության կանանց գերծանր քաշային կարգում Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը երկամարտի 250 կգ (113+137) արդյունքով գրավեց առաջին տեղը: Խուրշուդյանը լավագույնն էր թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում: Երկամարտում նա մեկ կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի Անաստասիա Հոտֆրիդին:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ 17-ամյա Արփինե Դալալյանը երկամարտի 213 կգ (93+120) արդյունքով 6-րդն էր:

Հռիփսիմե Խուրշուդյանը կրկնեց 2007-ի հաջողությունը եւ երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը (Աննա Գովելյան, 53 կգ, Իզաբելա Յայլյան, 58 կգ, Քրիստինե Պետրոսյան, 63 կգ, Նազիկ Ավդալյան, 69 կգ, Սոնա Պողոսյան, 75 կգ, Արփինե Դալալյան եւ Հռիփսիմե Խուրշուդյան, 75+ կգ, գլխավոր մարզիչ՝ Արտաշես Ներսիսյան) պատմության մեջ առաջին անգամ թիմային հաշվարկում գրավեց առաջին տեղը:

Հիշեցնենք, որ Նորվեգիայում Հայաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էին նաեւ Անդրանիկ Կարապետյանն (77 կգ) ու Նազիկ Ավդալյանը (69 կգ), Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) դարձել է փոխչեմպիոն, իսկ 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի: Ապրիլի 16-ին պայքարի մեջ կմտնի նաեւ գերծանր քաշային Գոռ Մինասյանը (ժամը 19:00-ին):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։