Արգենտինացի ռեգբիստը որակազրկվել է 99 տարով

19:54   5 ապրիլի, 2016

Արգենտինայի ռեգբիի ֆեդերացիան մրցակցի նկատմամբ դաժանության համար 99 տարով որակազրկել է «Պուկարա» ակումբի խաղացող Կիպրիանո Մարտինեսին, հաղորդում է skysports-ը։ 

Արգենտինայի առաջնության հանդիպման ժամանակ խաղային դրվագում Մարտինեսը ոտքով դիտավորյալ հարվածել էր մրցակցի դեմքին։ Նա անմիջապես հեռացվել էր։ 

«Պուկարան» ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար եւ հայտարարել, որ չի բողոքարկի ֆեդերացիայի որոշումը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։