Արթուր Աբրահամ. Զորակցությունս եմ հայտնում սահմանին կռվող մեր անպարտ եղբայրներին

13:10   5 ապրիլի, 2016

Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված պատերազմը: Իմ զորակցությունն եմ հայտնում սահմանին կռվող մեր անպարտ եղբայրներին, ես ձեզ հետ եմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լաս Վեգասից ասաց WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ մեկնաբանելով սահմանին տիրող պատերազմական դրությունը: Այս օրերին 36-ամյա Աբրահամը Լաս վեգասում պատրաստվում է ապրիլի 9-ին կայանալիք մենամարտին:

«Հետեւում եմ Լեռնային Ղարաբաղում, սահմանում տիրող իրադարձություններին: Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված պատերազմը: Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե քաղաքակիրթ աշխարհը  պատասխանատվություն պահանջի Ալիևից: Իմ զորակցությունն եմ հայտնում սահմանին կռվող մեր անպարտ եղբայրներին: Իմ Հայաստան և հայ ժողովուրդ, ես ձեզ հետ եմ, ես ձեզ  սիրում եմ»,- ասաց Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ 36-ամյա Աբրահամի առաջիկա մրցակիցը լինելու է մեքսիկացի 24-ամյա Ջիլբերտո Ռամիրեսը: Հայ բռնցքամարտիկը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.