Մեկ մեդալ՝ Թուրքիայի վարկանիշային մրցաշարից

18:10   2 ապրիլի, 2016

Հայաստանի ներկայացուցիչ Ֆերդինանտ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Կարապետյանը երրորդ տեղն է գրավել 66 կգ քաշային կարգում, որում բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ Ուկրաինան ներկայացնող Գեւորգ Խաչատրյանը:

73 կգ քաշային Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել  է թուրք Դիլգամ Ալիեւին եւ լքել պայքարը: 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանն էլ հաղթանակով մեկնարկելուց հետո երկրորդ գոտեմարտում պարտվել է հունգարացի Լասզլո Սցկնյային եւ դուրս մնացել պայքարից: Կանանց մրցաշարում 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը եւս անհաջող է մեկնարկել ու լքել պայքարը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։