NBA. «Գոլդեն Սթեյտը» կրկնեց «Չիկագոյի» ռեկորդը, օրվա լավագույն դրվագները

12:35   30 մարտի, 2016

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» սեփական խաղահրապարակում 102:94 հաշվով հաղթել է «Վաշինգտոնին»՝ կրկնելով «Չիկագոյի» ռեկորդը: «Գոլդեն Սթեյտը» երկրորդ ակումբն է, որը NBA-ում 67 հաղթանակ է տանում երկու մրցաշրջաններում անընդմեջ: «Չիկագոն» նման ցուցանիշ գրանցել էր 1995-1996-ը եւ 1996-1997-ը:

NBA-ի գործող չեմպիոնը նաեւ թարմացրեց սեփական ռեկորդը՝ տանելով 54-րդ անընդմեջ տնային հաղթանակը: «Վաշինգտոնի» դեմ խաղում «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին վաստակել է 26 միավոր՝ ճանաչվելով հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Չիկագոյի» խաղացող Ջիմի Բատլերի հաղթական նետումը «Ինդիանայի» դեմ խաղի վերջին վայրկյաններին:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ինդիանա» – «Չիկագո»՝ 96:98 (27:28, 31:32, 26:24, 12:14)

«Օռլանդո» – «Բրուքլին»՝ 139:105 (32:23, 41:22, 30:28, 36:32)

«Ֆիլադելֆիա» – «Շառլոտ»՝ 85:100 (19:23, 17:29, 26:25, 23:23)

«Դետրոյտ» – «Օկլահոմա»՝ 88:82 (25:21, 21:27, 25:9, 17:25)

«Քլիվլենդ» – «Հյուսթոն»՝ 100:106 (24:26, 35:14, 25:31, 16:35)

«Գոլդեն Սթեյտ» – «Վաշինգտոն»՝ 102:94 (27:22, 22:24, 30:26, 23:22)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։