Իբրահիմովիչը. Չեմ բացառում, որ կարիերաս կավարտեմ ամռանը

17:22   29 մարտի, 2016

Ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի բացառել, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կարող է ավարտել կարիերան:

«Կարող է տեղի ունենալ ամեն բան: Չեմ բացառում, որ կարիերաս կավարտեմ այս ամռանը: Ավելի լավ է հեռանալ այն ժամանակ, երբ դու դեռ կարող ես ցուցադրել բարձր մակարդակի ֆուտբոլ: Խաղալ, երբ քո մոտ նկատվում է հետընթաց, դա իմ համար չէ»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեդիայի հավաքականի ավագն առաջարկներ ունի Անգլիայի Պրեմյեր լիգայից: Իբրահիմովիչը 2012-ին իտալական «Միլանից» է տեղափոխվել ՊՍԺ, որի հետ նրա գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.