18:36 28 մարտի, 2016Դորտմունդի «Բորուսիայի» եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ նախկինում հետեւել է բելառուս հայտնի ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլեբի խաղին:
«Գլեբի խաղով հիացել եմ ոչ միայն «Արսենալում», այլեւ «Շտուտգարտում» ու «Բարսելոնայում»: Լավ հիշել եմ այդ տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստին: Նա հենց այնպես չէ խաղացել այդպիսի թիմերում: Նրանով կարելի է հիանալ: Բելառուսական ֆուտբոլի լեգենդ: Նա շատ արագ ֆուտբոլիստ չէր, բայց արագ էր աշխատում գնդակի հետ: Շատ եմ դիտել նրա խաղը եւ ինչ-որ բան սովորել եմ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Прессбол»-ը:
Հիշեցնենք, որ 34-ամյա Գլեբը 2001-ից է խաղում Բելառուսի հավաքականում, բայց չէր հրավիրվել Հայաստանի դեմ մարտի 25-ին Երեւանում կայացած ընկերական խաղին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.