19:23 25 մարտի, 2016Դարպասապահ Ռոման Բերեզովսկին հրաժեշտ տվեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին: Բելառուսի հետ ընկերական խաղում լեգենդար խաղացողը մեկնարկային կազմում էր եւ խաղաց 8 րոպե: Նա ավագի թեւկապը հանձնեց Հենրիխ Մխիթարյանին: Նրան փոխարինեց Արսեն Բեգլարյանը:
Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է Պորտուգալիայի դեմ 1996 թվականի օգոստոսի 31-ին կայացած խաղում: 41-ամյա դարպասապահը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 93 հանդիպում: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ): Բերեզովսկին 19 տարի պաշտպանել է ազգային թիմի դարպասը՝ դառնալով հայ երկրպագուների ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը:
Դավիթ Եղիազարյան
Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.