13:50 25 մարտի, 2016Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը մեկնաբանել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանին՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական այլեւս չհրավիրելու որոշումը:
«Իմ տեղեկություններով, Յուրան ամբողջ ուժերը չէր ներդնում հավաքականի խաղերում, իսկ ազգային թիմում հանդես գալը մեծ պատասխանատվություն է: Եթե դու հավաքականում չես խաղում 100 տոկոսով, ապա ղեկավարությունն իրավունք ունի ձեռնարկել ինչ-որ բան: Ուրեմն առիթ եղել է: Այստեղ քննարկելու ոչինչ չկա: Մարզիչն է որոշում, թե ում պետք է հրավիրի: Հիմա ամեն ինչ կախված է Յուրայից: Եթե նա ցանկանում է վերադառնալ, ապա դա պետք է ապացուցի խաղադաշտում:
Արդեն ասել եմ, որ Մովսիսյանի մոտ չէի նկատում մեծ մոտիվացիա, որը կար «Սպարտակում» նրա կարիերայի սկզբում: Հենց այդ պատճառով որոշեցինք նրան վարձավճարով ուղարկել այլ ակումբ»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» մինչեւ այս տարվա ավարտը վարձակալել է Յուրա Մովսիսյանին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Սպարտակին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.