Լեւոն Արոնյան. Այս մրցաշարում հաղթելու շանսեր չունեմ

00:31   25 մարտի, 2016

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 11-րդ տուրում ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին սպիտակներով պարտվելուց հետո կորցրել է հույսը հաղթել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

«Նախորդ երեք պարտիաներում ես ընդունում եմ ոչ ճիշտ որոշումներ ամենապատասխանատու պահերին: Այս մրցաշարում հաղթելու շանսեր ես չունեմ՝ կխաղամ, ինչպես սովորաբար խաղում եմ: Ես այսօր դավաճանեցի ինքս ինձ: Եվ ձին h6 քայլի փոխարեն, որը մտածում էի կատարել, չգիտեմ՝ ինչու որոշեցի խաղալ հանգիստ: Իսկ հետո հայտնվեցի ցեյտնոտում եւ չնկատեցի տարրական բան: Իհարկե, ահավոր խաղացի»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է Rsport-ը:

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր: Հաջորդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Կարուանայի հետ: Մյուս պարտիաներում կխաղան Սվիդլերն ու Գիրին, Նակամուրան ու Անանդը, Կարյակինն ու Տոպալովը:

Հավակնորդների մրցաշար, 11-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0:1

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 1:0

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 11-րդ տուրից հետո. Կարուանա, Անանդ՝ 6.5-ական միավոր, Կարյակին՝ 6, Արոնյան, Սվիդլեր, Գիրի՝ 5.5-ական, Նակամուրա՝ 4.5, Տոպալով՝ 4:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.