Le Monde. Դիդյե Դեշամը՝ Լորան Բլանի փոխարեն

00:52   27 հունիսի, 2012

Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորող Լորան Բլանն առաջիկայում կարող է զբաղեցնել Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի թափուր պաշտոնը:

Ֆրանսիական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ 46-ամյա մասնագետը բանակցություններ է վարում լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ:

Le Monde-ն գրում է, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Բլանին փոխարինողի գլխավոր հավակնորդն է «Մարսելը» գլխավորող Դիդյե Դեշամը, ով պատրաստվում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Առաջիկայում Դեշամը կհանդիպի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեի հետ՝ քննարկելու համար համաձայնագրի պայմանները:  



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.