23:27 23 մարտի, 2016Տոպալովի հետ պարտիայի միջնախաղում կոպիտ սխալը զրկեց ինձ առավելությունից եւ հանգեցրեց հավասար խաղի, ասել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Rsport-ին աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ ոչ ոքի խաղալուց հետո:
«Դիրքը հետաքրքիր էր: Ես հավանում էի, բայց վստահ չէի, որ առավելություն ունեմ: Հետո տեղի ունեցավ ինչ-որ մթագնում: Չգիտեմ՝ ինչու, ես կարծում էի, որ շահում եմ զինվորը, բայց թերագնահատեցի նավակի քայլը c8: Դրանից հետո արդեն գրեթե չկար առավելություն, եւ ես ցասումից սկսեցի կատարել բացարձակ հիմար քայլեր: Հետո արդեն ես էի ստիպված զգույշ խաղալ: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Տոպալովին: Լավ խաղացողների մեծությունն այն է, որ նրանք ամեն պահի կարող են միացնել 5-րդ փոխանցումը:
Երբ նավակը e5-ի վրա էր, ես ունեի մեծ առավելություն, կարելի էր խուսափել փոխանակությունից, բայց ես ինքս մտա դրա տակ: Դիրքը լավն էր, բայց ես Բուրիդանի ավանակի նման, ոչ մի կերպ չէի կարողանում ընտրել, թե որ շարունակությունն է ավելի լավը: Վերջում այդ կենդանու նման էլ ավարտեցի: Մինչ ընտրում էի, թե որ քայլերն են ավելի լավը, առավելությունից ոչինչ չմնաց:
Այսօր շատ վատ էի խաղում: Եթե մնացած տուրերում էլ այսպեմ գործեմ, ապա ոչ մի բան չի ստացվի: Հավաքվել է պետք»,- ասել է Լեւոն Արոնյանը:
Մարտի 24-ին կայանալիք 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Պյոտր Սվիդլերի հետ: Մյուս պարտիաներում կխաղան Տոպալովն ու Կարուանան, Անանդն ու Կարյակինը, Գիրին ու Նակամուրան:
Մրցաշարի ավարտին մնացել է չորս տուր:
Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 10-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 6-ական միավոր, Անանդ, Արոնյան՝ 5.5-ական, Գիրի՝ 5, Սվիդլեր՝ 4.5, Նակամուրա՝ 4, Տոպալով՝ 3.5:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.