17:41 22 մարտի, 2016Բելառուսի դեմ ընկերական հանդիպմանը նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 22-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում անցկացնում է բաց մարզում, որին ներկա էին նաեւ հավատարմագրված լրագրողները եւ երկրպագուներ:
Մարզմանը մասնակցեցին հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները (26), այդ թվում՝ առաջին անգամ ազգային թիմից հրավեր ստացած Գոռ Մալաքյանը («Ստալ»), Դավիթ Արշակյանը («Տրակայ») եւ Գեղամ Կադիմյանը («Կարպատներ»):
Հայտացուցակից դուրս են մնացել «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը եւ «Արարատի» պաշտպան Նորայր Գրիգորյանը: Հավաքականի հետ մարզվում է նաեւ «Փյունիկի» եւ Հայաստանի երիտասարդական թիմի հարձակվող Էրիկ Պետրոսյանը:
Մոտ մեկ ժամ տեւած մարզման ընթացքում ֆուտբոլիստներն աշխատեցին հարվածների եւ փոխանցումների վրա, ինչպես նաեւ փորձարկեցին դիրքային գրոհներ:
Մարզումից հետո ֆուտբոլիստները կպատասխանեն լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ Հայաստան - Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 19:00-ին: Դա կլինի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղն ազգային թիմի կազմում:
Դավիթ Եղիազարյան
Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.