WTA. Մարիա Շարապովան դուրս է մնացել տասնյակից

12:57   21 մարտի, 2016

Դոպինգ օգտագործելու հետեւանքով մրցումներից ժամանակավորապես հեռացված ռուսաստանցի Մարիա Շարապովան դուրս է մնացել համաշխարհային դասակարգման լավագույն տասնյակից՝ 7-րդ տեղից նահանջելով 11-րդ: Շարապովան 2011թ. ապրիլի 4-ից հետո առաջին անգամ չի հայտնվում լավագույն տասնյակում:

2016թ. Ավստրալիայի բաց առաջնությունում արգելված (2016թ. հունվարի 1-ից) մելդոնիումի օգտագործման համար մարտի 12-ից նախնական որակազրկման ենթարկված Շարապովան չկարողացավ մասնակցել Ինդիան Ուլեսի մրցաշարին, որի հաղթողի կոչումը նվաճեց բելառուս Վիկտորյա Ազարենկան: Նա պարտության է մատնել աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսին:

WTA

1 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)՝ 9 505 միավոր

2 (3). Ագնեշկա Ռադվանսկայա (Լեհաստան)՝ 5 775

3 (2). Անժելիկ Կերբեր (Գերմանիա)՝ 5 700

4 (4). Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա)՝ 4 776

5 (5). Սիմոնա Հալեպ (Ռումինիա)՝ 3 960

6 (6). Կարլա Սուարես Նավարո (Իսպանիա)՝ 3 800

7 (9). Պետրա Կվիտովա (Չեխիա)՝ 3 698

8 (15). Վիկտորյա Ազարենկա (Բելառուս)՝ 3 595

9 (10). Ռոբերտա Վինչի (Իտալիա)՝ 3 540

10 (8). Բելինդա Բենչիչ (Շվեյցարիա)՝ 3 450

11 (7). Մարիա Շարապովա (Ռուսաստան)՝ 3 442



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։