Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանն՝ առաջատար

22:30   20 մարտի, 2016

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 5 միավորով առաջին տեղում է: Նույնքան միավոր ունի նաեւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը սեւերով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլեր հետ:

Ոչ ոքի ավարտվեց նաեւ բուլղարացի Վեսելին Տոպալովի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի պայքարը:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը հոլանդացի Անիշ Գիրիի հետ երկրորդ պարտիան եւս ավարտել էր ոչ ոքի:

Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5 

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0 

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Արոնյան, Կարյակին՝ 5-ական միավոր, Կարուանա, Անանդ՝ 4.5-ական, Գիրի՝ 4, Սվիդլեր՝ 3.5, Նակամուրա՝ 3, Տոպալով՝ 2.5:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.