Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ դրեց «Բորուսիայի» կամային հաղթանակին

22:20   20 մարտի, 2016

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Աուգսբուրգին» եւ տարավ կամային հաղթանակ: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը խաղի ընթացքը բեկեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ՝ հավասարեցնելով հաշիվը: Հայ ֆուտբոլիստը խփեց 10-րդ գոլը Գերմանիայի ըթնացիկ առաջնությունում:

«Բորուսիան» հաղթեց 3:1 հաշվով եւ 64 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը Մյունխենի «Բավարիան» է՝ 69 միավոր: Դորտմունդյան թիմը 16 միավորի առավելություն ունի երրորդ տեղում ընթացող Բեռլինի «Հերտայի» նկատմամբ:

Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 1:3

Ալֆրեդ Ֆինբոգասոն, 16 – Հենրիխ Մխիթարյան, 45, Գոնսալո Կաստրո, 69, Ադրիան Ռամոս, 75



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.