20:45 26 հունիսի, 2012Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում հանդես եկող Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ իր հաջորդ մենամարտի վերաբերյալ ոչ մի հստակ տեղեկություն չկա:
Մինչեւ այս գերմանական լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ ուկրաինացի բռնցքամարտիկն իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 8-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում, իսկ նրա մրցակիցը կլինի սիրիական ծագումով գերմանացի բռնցքամարտիկ Մանուել Չարը: Վերջինս նույնիսկ հասցրել է հայտարարել, որ Կլիչկոյի հետ մենամարտի պայմանագիր է ստորագրել:
«Իսկապես, տեղեկություն էր հայտնվել, որ իմ մենամարտը տեղի կունենա «Օլիմպիականում»: Նույնիսկ մրցակցի անունն էին նշել: Հայտարարում եմ, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ոչ մի պայմանագիր չեմ ստորագրել: Երբ ես կոնկրետ տեղեկություն ունենամ, մենք անմիջապես կհրավիրենք մամուլի ասուլիս, որտեղ կհայտարարենք իմ հաջորդ մենամարտի վայրի մասին»,- Կլիչկոյի խոսքը փոխանցում է Boxingnews.com.ua-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.